Հայրենիք շարադրություն

Իմ համար հայրենիքը սկսում է իմ ընտանիքից, իմ հարազատներից, իմ սիրելիներից, իմ մտերիմներից ու իմ շրջապատից: Հետո շարունակվում է իր պատմությամբ, իր շնչով, իր ոգով, մեր հինավուրց ճարտարապետությամբ և հող ու ջրով: Սա է իմ հայրենիքը ու ես չեմ կարող չսիրել այն: Ես հպարտ եմ, որ հայ եմ, ապրում եմ Հայաստանում և խոսում եմ հայերեն: Հայրենքիը ամեն մեկիս մեջ է, դա այն վայրն է որտեղ ծնվել մեծացել ես, որտեղ զարգանում ես, գիտելիքներ ես ստանում, կարևոր չի ոչ ազգությունը ոչ էլ ուրիշ ինչ որ մի բան, եթե դու այդ հողի վրա ես ապրում, պաշտպանում այն, խնամում ապա դա քո հայրենիքն է: ԵՎ որտեղ էլ ապրես ինչքան էլ լավ լինի չես կարող քո ծննդավայրը մոռանալ դա քո մեջ ընդմիշ մնում է: Ամեն ոգ և ամեն ինչ ունի իր անունը, բայց աշխարհում բոլոր անունների և անվանումների մեջ երկու շատ կարևոր բառեր կան՝ մայրիկ և հայրենիք, կամ հակառակը: Հայրենիքը ամեն ինչ է ինձ համար, հայրենիքը իմ օդն է իմ ջուրն է, իմ հոգին է:

Թողնել մեկնաբանություն